Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Պատմությունը մակընթացությամբ պարբերաբար սրբում է լճացած տեղատվությունը

Պատմությունը մակընթացությամբ պարբերաբար սրբում է լճացած տեղատվությունը
16.10.2024 | 06:55

ԽՍՀՄ-ի փլուզմամբ պարտված խորհրդային ճամբարի ուսումնական ծրագրից անդարձ վերացան դիալեկտիկան, քաղտնտեսությունը, համաշխարհային միտումների վերլուծական պատմագիտությունը և, ընդհանուր առմամբ, համակարգային մտածողություն սերմանող բոլոր առարկաները։

Սա՝ միայն հետխորհրդային տարածքում, Արևմուտքի մասնավոր՝ էլիտար դպրոցներում այս առարկաները մնում են չափազանց պահանջված։

Այդ թափուր դաշտը ողողվեց տոտալ «բոլոնիայով»՝ մակերեսային, անհամակարգված, ցաքուցրիվ ու կաղապարված ուսումնամեթոդով։ Այդ մեթոդի նպատակն է, նախ և առաջ, պատրաստել նեղ մասնագիտացված կադրեր լաքեյական ոլորտների համար։

Այսօր այդ բոլոնացումը հասել է տոտալ մակարդակի։ Անհնար է բազմահազար բոլոնացված անձանց աղմուկի մեջ լսել սթափ մտածող մարդկանց ձայները, որոնք, ցավոք սրտի, օր-օրի քչանում են։

Նրանք գրավել են հանրային բոլոր հարթակները և, իրար հերթ չտալով, լապշա են կախում իրենց լսողների՝ ատոմացված ու մարգինալացված սմարթֆոնով լյումպենների ականջներից։ Մոլագարորեն քլունգը և բահը ձեռքներն առած քանդում, քերում են ազգային գիտակցությունը և ինքնատիպությունը, որովհետև նոր ինտերնացիոնալի, ինչպես հարյուր տարի առաջ, խելագար հեղափոխական գաղափարներով տարված նրանք արգելք են տեսնում ամեն ազգայինում և ավանդականում։

Սակայն ճյուղերի վրա հարմարված այդ դուրսպրծուկները չեն գիտակցում, որ ծառը, որի վրա հախուռն ու գունավոր հեղափոխության գոռում-գոչյուններով բարձրացել են, արմատախիլ է լինում։

Այս ռադիկալ խառնակույտին տրված չէ հասկանալ համակարգային այն ճգնաժամերը 1998, 2018 և վերջապես 2020 թվականներին, որոնք ցնցում և փլուզում են վաշխառուական համակարգը։ Անուղեղ զանգվածը ճիգ էլ չի անում հասկանալու, որովհետև իր միկորաշխարհում տեղ կա միայն նեոլիբերալ ու ագրեսիվ գլոբալիստական արժեքների համար, իդեալն էր նոր աննորմալն է, որը հլու-հնազանդ է ֆինանսաօլիգարխիային։

Մեղքն իրենց վիզը, որ չեն հասկանում պատմության անսասան ու պողպատե տրամաբանությունը։ Տոտալ անգրագիտության պատճառով նրանք չգիտեն, որ պատմությունը պարբերաբար սրբում է լճացած ու այլասերված տեղատվությունը մակընթացությամբ։ Վերջին անգամ այդպիսի պրոցես է ընթացել 100 տարի առաջ, երբ «ազատական» այլասերումներին փոխարինելու են եկել բռնապետությունները մի երկար ժամանակաշրջանով։

Դե ինչ, բռնվեք անուղեղ ու սանձարձակ «նեոլիբերալներ», որովհետև պատմության հաջորդ ալիքը չի հանդուրժելու ոչ ոքի։

Հ․Գ․ Հասարակության այս պայթած վիճակում անիմաստ են համերաշխության հորդորները։ Տեսականորեն կարելի է զերծ մնալ կոշտ՝ արյունոտ մեթոդներից, եթե դադարեցվեն դրսից ներարկումներն այս արհեստական ու ագրեսիվ կառույցներին։ Թե չէ Հայաստանի բոլոր բնակավայրերում գործում են դրսից ֆինանսավորվող արտառոց ու տարաբնույթ կառույցներ։ Չէ մի չէ՝ «ազատ քաղաքացիական» կազմավորումներ բնակավայրերում, որտեղ մարդիկ ծայրը ծայրին են հասցնում տաժանակիր աշխատանքով։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 3297

Մեկնաբանություններ